Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան խուճապի մեջ է

16:49, ուրբաթ, 24 մայիսի, 2013 թ.
Թուրքիան խուճապի մեջ է

Երեկ ԱՄՆ-ում առաջատար թուրքական «Թյորքուշնի» լրատվականը խուճապով անդրադարձել էր մայիսի 21-ին Լոս-Անջելեսում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին:

Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթանակ է տարել Լոս Անջելեսում հայ համայնքի բարեկամ Էրիկ Գարսեթթին, ով 53.1 %-ով հաղթանակ է տարել Թուրքիայի համայնքի բարեկամ Վենդի Գրուելի նկատմամբ:

Լրատվականը գրել է. «Ամերիկայի հայ ազգային կոմիտեի և ԱՄՆ-ում այլ հայկական կազմակերպությունների կողմից աջակցություն ստացած Գարսեթթին առաջիկայում անտարբեր չի մնա հայերի պահանջների նկատմամբ: Գարսեթթին նաև շատ ձայներ է ստացել քաղաքային խորհրդի անդամների հետ ջերմ հարաբերություններ ունենալու շնորհիվ: Նա Հոլիվուդում գործող «Փոքր Հայաստան» անունով շրջանի ներկայացուցիչն է: Գարսեթթին իր խոսքում հաճախ է նշել, որ բացեիբաց աջակցում է հայերին ցեղասպանության խնդրի հարցում»:

Լոս Անջելեսում բնակվող թուրք գրող Վաքքաս Դողանթեքինը լրատվականում գրել է, որ առաջիկայում սփյուռքահայերը Լոս-Անջելեսում մեծ կշիռ կունենան և կառավարման համակարգը կհարմարացնեն իրենց` դարձնելով այն հակաթուրքական:

Աղբյուրը` www.turkishny.com
6681 | 7
Facebook