Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Արդյունավետ դիմակ ծակոտիները մաքրելու համար

22:34, հինգշաբթի, 02 մայիսի, 2013 թ.
Արդյունավետ դիմակ ծակոտիները մաքրելու համար

Քթի և կզակի ծակոտիները մաքրելու համար կոսմետոլոգները կիրառում են նաև այս օգտակար միջոցը: Վերցնում են կես թեյի գդալ դոնդող, մեկ թեյի գդալ կաթ կամ ջուր, կես հաբ ակտիվ ածուխ, կոշտ վրձին: Ածուխը մանրացնում են, խառնում դոնդողի հետ, ավելացնում կաթը կամ ջուրը: Լավ խառնում են (նյութերը չեն լուծվում), դնում միկրոալիքային վառարանի մեջ 15 վայրկյան: Հանում են, սպասում այնքան, որ վառելու աստիճան տաք չլինի և վրձինով քսում են դեմքին: Երբ 10-15 րոպեից այն ամբողջովին չորանում է, հանում են՝ աշխատելով որքան հնարավոր է չվնասել թաղանթը: Վերջում դեմքին քսում են խոնավեցնող քսուք:

43763 | 20
Facebook