Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այո՛, տեղեկացված եմ եղել». քաղաքապետը՝ Նոր Նորքի թաղապետի՝ Բուչա այցի մասին

14:36, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
«Այո՛, տեղեկացված եմ եղել». քաղաքապետը՝ Նոր Նորքի թաղապետի՝ Բուչա այցի մասին

Երևանի ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի՝ Բուչա կատարած այցն ու արված հայտարարությունները դրակա՞ն է գնահատում, տեղյա՞կ է եղել այդ այցից: Ի պատասխան՝ քաղաքապետն ասաց. «Այո՛, տեղեկացված եմ եղել, իսկ եթե ձեզ այլ մանրամասներ, աշխարհքաղաքական ենթատեքստեր են հետաքրքրում, ապա դրանք մեր դահլիճի քննարկման շրջանակից դուրս են»:

Ավագանու անդամն արձագանքեց. «Աբսուրդային է, եթե քաղաքի վարչական շրջանի ղեկավարը գնում, ներկայանում է Ուկրաինայում, այսինքն՝ այդ արարքով ցույց է տվել ոչ միայն իր վերաբերմունքն ու կողմնորոշվածությունը, այլև քաղաքային իշխանությունների: Ես այդպես հասկացա ձեր պատասխանից»:

1723 | 0
Facebook