Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ստեփանակերտում զենքի պահեստներ են հայտնաբերվել»․ Ադրբեջանի ՆԳՆ

15:18, շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.
«Ստեփանակերտում զենքի պահեստներ են հայտնաբերվել»․ Ադրբեջանի ՆԳՆ

Ադրբեջանի ոստիկանությունը Ստեփանակերտում հայտնաբերել է զենքի և զինամթերքի մի քանի պահեստարան, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ-ին։ «Հունիսի 15-ից 21-ը ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են 14 գնդացիր, 5 որսորդական հրացան, 12 նռնակ, 14 պայթուցիչ, պարկուճների 26 պահունակ, տարբեր տրամաչափի 400 փամփուշտ և այլ զինամթերք»,- նշված է տեքստում։

7473 | 0
Facebook