Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրեն Պետրոսյանը վերադարձել է տուն

17:54, հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ.
Սուրեն Պետրոսյանը վերադարձել է տուն

Բաղրամյան պողոտայից առևանգված Սուրեն Պետրոսյանը վերադարձել է տուն։
     Այս մասին Նյուզ-ին է հայտնել նրա մերձավորներից մեկը:

Նրա խոսքով, Սուրեն Պետրոսյանը ժամը 20:00-ին մասնակցելու է ԱԺ-ի դիմաց կայանալիք հանրահավաքին, որի մասին այսօր հայտարարել էր Բագրատ Սրբազանը:

Թե որտեղ էր այս ընթացքում գտնվում Սուրեն Պետրոսյանը, դեռևս հայտնի չէ:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սուրեն Պետրոսյանը շուրջ մեկ օր կապի դուրս չի եկել ընտանիքի անդամների հետ և զրկված է իր ընտրությամբ որևէ անձի իր գտնվելու մասին տեղեկացնելու, փաստաբանի հետ կապվելու իրավունքից:

2600 | 0
Facebook