Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքական ԱԹՍ-ն չի հայտնաբերել Ռաիսիի ուղղաթիռն ու վերադարձել է Թուրքիա»․ Իրանի ԳՇ

22:18, չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.
«Թուրքական ԱԹՍ-ն չի հայտնաբերել Ռաիսիի ուղղաթիռն ու վերադարձել է Թուրքիա»․ Իրանի ԳՇ

Ոչ թե թուրքական, այլ իրանական անօդաչուներն են հայտնաբերել նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրը։ Այս մասին, Tasnim-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի Գլխավոր շտաբը։

«Երկուշաբթի վաղ առավոտյան ուղղաթիռի կործանման ճշգրիտ վայրը հայտնաբերել է Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածից իր առաքելությունից հետ կանչված Իրանի ԶՈւ-ին պատկանող ԱԹՍ-ն»,- ասվում է ԳՇ տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ թուրքական ԱԹՍ-ն ամպերի պատճառով չի կարողացել ճշգրիտ հայտնել ուղղաթիռի կործանման վայրի կոորդինատները, ուստի վերադարձել է Թուրքիա։

Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե թուրքական Akıncı ԱԹՍ-ն տվյալներ է փոխանցել ուղղաթիռի բոլոր ուղևորների մահվան մասին։

5587 | 0
Facebook