Խնդրում ենք սպասել...

Համացանց

Քաղաքացին զանգահարել է 911 ու ասել, որ ցանկանում է ինքնասպան լինել

16:18, շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.
Քաղաքացին զանգահարել է 911 ու ասել, որ ցանկանում է ինքնասպան լինել

Հունիսի 22-ին, ժամը 12:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը գտնվում է Երևանի «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի այգու ժայռի վրա և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով ժայռից։
     Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
     Փրկարարները կանխել են Է. Բ-ի ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

1405 | 0
Facebook