Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի գիշերում որոշեցինք ճանաչել ուրիշի անկախությունը, է, Արցախինն էլ ճանաչեիք». Արմեն Դուլյան

00:48, կիրակի, 23 հունիսի, 2024 թ.
«Մի գիշերում որոշեցինք ճանաչել ուրիշի անկախությունը, է, Արցախինն էլ ճանաչեիք». Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Է մերն էլ ճանաչեիք...
     Անհասկանալի են էն փաստարկները, թե Պաղեստինի անկախության ճանաչումը ահավոր բաների է հանգեցնելու։ Հետո ինչ, որ Նեթանյահուի խորհրդականը սպառնացել է «երկարաժամկետ լուրջ հետեւանքներով»՝ բոլոր ճանաչողներին էլ սպառնում են... Աշխարհի պետությունների երեք քառորդը ճանաչել է, մենք 144-րդն ենք՝ ի՞նչ մի արտառոց բան ենք արել...
     Էստեղ ուրիշ հարց կա՝ բա երբ հերթական անգամ Ղարաբաղը ճանաչելու առաջարկ էր հնչում, ինչու էինք ինքներս մեզ սպառնում սարսափելի հետեւանքներով... Հիշո՞ւմ եք, չէ՞, թե ինչպես էին մեր անխտիր բոլոր իմաստուն իշխանությունները զգուշացնում բոլորիս՝ չի կարելի ճանաչել, վատ կլինի... Հետո վատ եղավ, ավելի վատ եղավ, լրիվ վատ եղավ ու էլի չճանաչեցինք այնքան ժամանակ, մինչեւ ճանաչելու բան ընդհանրապես չմնաց....
     Իսկ հիմա, առանց որեւէ քննարկման, առանց հանրության կարծիքը հարցնելու, առանց նույնիսկ նախազգուշացման կայծակնային արագությամբ մի գիշերում որոշեցինք ճանաչել ուրիշի անկախությունը... Հալալ ա»:

Աղբյուրը` Արմեն Դուլյան
3162 | 3
Facebook