Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորվեգիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը

11:24, չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.
Նորվեգիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը

Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է Պաղեստին պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին, հաղորդում է NRK հեռուստաալիքը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շթյորեն։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից։

Պաղեստին պետությունը ճանաչելու մասին այսօր կհայտարարեն նաև Իռլանդիան և Իսպանիան, գրում է Politico-ն։

Ըստ թերթի տվյալների՝ Պաղեստինը կարող են ճանաչել նաև Բելգիան, Մալթան և Սլովենիան, որոնք ավելի վաղ հայտարարել էին այդ մասին։

2494 | 0
Facebook