Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանի ժողովուրդը պետք է ավելի լավ զգա իրեն՝ Ռաիսիի մահից հետո»․ Բլինքեն

10:48, չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.
«Իրանի ժողովուրդը պետք է ավելի լավ զգա իրեն՝ Ռաիսիի մահից հետո»․ Բլինքեն

Իրանի ժողովուրդը պետք է ավելի լավ զգա իրեն՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո՝ նրա կատարած դատապարտելի գործողությունների պատճառով։ Այս մասին Սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Հաշվի առնելով այն սարսափելի գործողությունները, որոնք նա կատարել է որպես դատավոր և որպես նախագահ, այո՛, Իրանի ժողովուրդը պետք է ավելի լավ զգա իրեն»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով սենատոր Թեդ Քրուզի հարցին՝ արդյո՞ք աշխարհն ավելի լավն է դարձել Ռաիսիի մահից հետո։

«Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը»,- հավելել է Բլինքենը։

4130 | 2
Facebook