Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը Բլինքենին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին

11:48, երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ.
Ալիևը Բլինքենին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ղազախստանում կայանալիք հանդիպման մասին։

«Ալիևը հայտնել է, որ ղազախական կողմի առաջարկով Ալմաթիում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ շարունակելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։

Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն ևս հաստատել է հանդիպման մասին լուրը:

Հիշեցնենք, որ Ղազախստանը՝ որպես խաղաղ բանակցությունների հարթակ օգտագործելու առաջարկով հանդես էր եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ապրիլի 15-ին Երևան կատարած այցի ժամանակ։

1076 | 0
Facebook