Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը
Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը: Գործառույթների ավտոմատացման միջոցով խնայելով ռեսուրսները և քաղաքացուն մատուցելով առավել որակյալ ծառայություններ. Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը: Սիթի թվին կամ քաղաքի էլեկտրոնայի կրկնօրինակ. սա Երևանի միասնական հարթակի ամենակարևոր ձեռքբերումներից է: Դրանից արված լուսանկարները թույլ են տալիս ստանալ ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը։ Տարածատեղեկատվական միասնական GIS համակարգը նախատեսվում է ներդնել նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում՝ աղբահանության: Հարթակի շնորհիվ հեշտությամբ կարելի է տեսնել, թե քաղաքի որ հատվածում է առկա աղբի կուտակում և երբ ու ինչպես է այն վերացվելու: Իրական ժամանակում հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և վերահսկել ծառայության որակը։ Նախատեսվում է ունենալ քաղաքային երթևեկության և լուսացույցների առցանց տվյալները։ Բնապահպանության ու հատկապես կանաչապատման ոլորտում GIS -ը կիրառվելու է կանաչ տարածքների քարտեզագրման, պլանավորման, ոռոգման ցանցի կառուցման, մոնիթորինգի և այլ գործառույթներում: Շարունակելով թվայնացնել քաղաքային տնտեսության ճյուղերը՝ քաղաքապետարանի նպատակն է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:
|