Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հավաքվում ենք չորս կետերում և շարժվում դեպի Օպերա». «Ազգային ճակատ»

22:06, երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ.
«Հավաքվում ենք չորս կետերում և շարժվում դեպի Օպերա». «Ազգային ճակատ»

Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը՝ ժամը 17։00-ին, լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։
     Սրբազանը կոչ էր արեց այնտեղ բողոքի ակցիա կազմակերպել։
     «Ազգային ճակատը» հրապարակել է այն ուղղությունները, որտեղից քաղաքացիների երթը պետք է շարժվի դեպի Օպերայի հրապարակ։
     «Մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում,որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:

Ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

-Սարյանի անվան այգի,

-Կոնսերվատորիայի դիմացի այգի,

-Սուրբ Աննա եկեղեցու բակ,

-Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»,-ասվում է հայտարարության մեջ։

2804 | 0
Facebook