Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոստիկանության շարքերում և ՔՊ-ում արդեն ճաքեր կան». Նաիրի Հոխիկյան

03:18, չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.
«Ոստիկանության շարքերում և ՔՊ-ում արդեն ճաքեր կան». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Յուրաքանչյուր քաղաքական շարժում ունի զարգացման ու հանգուցալուծման փուլեր` բացասական կամ դրական արդյունքներով։
     Որպես կանոն` հստակ ծրագիր լինելու դեպքում դրանք բոլորը տևում են 7-10 օր։ Այդ ընթացքում կամ իշխանությունը պարալիզացվում է և հանձնվում, կամ շարժումը թուլանում է, բողոքի ակցիաները դառնում են շարունակական, բայց նյարդայնացնող, ինչի հետևանքով մարում են։
     Նիկոլը և նրա տերերը սա լավ գիտեն ու անպայման ձգտում են հնարավորինս երկարատև դարձնել Սրբազան շարժման ընթացքը, որպեսզի այդկերպ հյուծեն։
     Մայիսի 14-ը շարժման 6-րդ օրն է։
     Բագրատ Սրբազանի կողմից հստակ ժամանակացույցով ծրագիր ունենալու դեպքում մինչև մայիսի 19-20 իշխանական բուրգը փուլ կգա, մանավանդ որ ոստիկանության շարքերում և ՔՊ-ում արդեն ճաքեր կան։
     Ես աջակցում եմ Սրբազանին և շարունակում եմ նրա կողքին լինել»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
4136 | 1
Facebook