Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրավունքի և օրենքի այսպիսի ժխտողականություն վաղուց չէի տեսել»․ Վարազդատ Հարությունյան

10:30, երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ.
«Իրավունքի և օրենքի այսպիսի ժխտողականություն վաղուց չէի տեսել»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել:
     Բոլորին հայտնի «անվրեպ» կալանավորող մյուս դատավորներն, ի տարբերություն Մասիս Մելքոնյանի, իրենց թույլ չեն տալիս սահմանափակել պաշտպանական կողմի հարցերը քննիչին կամ դիրքորոշումների ներկայացումը: Մասիս Մելքոնյանն այդպիսի «ձևականությունների» հետևից ընկնողներից չի:
     Պետք է հիշել, սակայն, որ իրավունքն այնպիսի բան է, որի պաշտպանությունը հայցելու առիթ բոլորն են ունենում իրենց կյանքում»:

1497 | 0
Facebook