Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա նշանակում է՝ վախ»․ Բագրատ Սրբազան

16:48, չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.
«Սա նշանակում է՝ վախ»․ Բագրատ Սրբազան

Նիկոլ Փաշինյանը, EBRD միջազգային համաժողովի շրջանակներում, մասնակցում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված միջոցառմանը: Օպերայի հարակից տարածքում իրավիճակը լարված է։ Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվածների «հողատու հեռացիր», «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո մտնում են Օպերայի շենք։
     «Բազմաքանակ ոստիկաններ թույլ չեն տալիս մեզ՝ անցնել դեպի Օպերա, որտեղ այդ հրեշը ելույթ է ունենում»,- ասաց ակցիայի մասնակիցը։
     «Սա նշանակում է՝ վախ, նշանակում է՝ սեփական ժողովրդից օտարված լինել»,- իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը։

«Սա նշանակում է՝ վախ»․ Բագրատ Սրբազան
3745 | 0
Facebook