Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում

23:24, շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով լուսանկարների ցուցադրությունը։

19-20-րդ դարերում Թուրքիայի կողմից հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների շարքով։ Ցեղասպանված հայկական հուշարձանները հիշեցնում են հայության նկատմամբ կատարված վայրագությունների, զանգվածային սպանությունների և կոտորածների մասին։ Այդ հուշարձանները, որոնց զգալի մասն արդեն վերացման եզրին է գտնվում, պարզ ապացույցն է ժողովրդի նկատմամբ ատելության, անհանդուրժողականության հետևանքների մասին։

Ցուցադրության շրջանակում ներկայացվելու են Արևմտյան Հայաստանի Անի, Վան, Խծկոնք, Հոռոմոս և այլ բնակավայրերի հուշարձանների լուսանկարներ՝ արված 20-րդ դարասկզբին, որոնք կհամադրվեն լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերյանի նույն հուշարձանների վերջին տարիներին արված լուսանկարներով։
     Մուտքն ազատ է։

833 | 0
Facebook