Ապրիլի 15-ին երրորդ հարկի պատուհանից երկրորդ հարկի ծածկի վրա, ապա՝ գետնին ընկած 1-ամյա երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր։
Այս մասին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
«Բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա։ Փոքրիկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»,- ասված է ԲԿ-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 15-ին՝ ժամը 9:45-ին, «Մուրացան» համալսարանական բուժհաստատություն էր տեղափոխվել անհայտ պացիենտ՝ 1 տարեկան: Երեխան այնուհետ այնտեղից շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։