Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի»․ Ռաիսի

15:00, երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
«Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի»․ Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իսրայելի տարածքին վերջերս հասցված հարվածի ֆոնին սպառնացել է «սարսափելի պատասխան» տալ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողության, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ագրեսորին պատժելու գործողությունը հաջող է ընթացել։ Հաստատակամորեն հայտնում ենք, որ Իրանի շահերի դեմ նույնիսկ ամենափոքր գործողություն անպայման կարժանանա սարսափելի, մասշտաբային և ցավոտ պատասխանի»,- ասել է նա՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

1448 | 0
Facebook