ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում զինամթերքի գործարան է այրվել, հաղորդում է Atlas news-ը՝ հղում կատարելով ականատեսներին։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Գործարանն ամերիկյան բանակի համար արտադրում է հրետանային և այլ զինամթերք։ Գործարանը պատկանում է Dynamics-Ordnance and Tactical Systems-ին, համարվում է 155 մմ արկերի խոշորագույն արտադրողներից մեկը, որն ակտիվորեն զինամթերք է մատակարարում Ուկրաինա։