Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ.

Հետաքրքիր է

Բարեկամավանի բացառիկ դամբարանը, որը վերանորոգման ժամանակ աղավաղվել է

17:36, շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ.
Բարեկամավանի բացառիկ դամբարանը, որը վերանորոգման ժամանակ աղավաղվել է

Հայաստանի տարածքում հայտնի են մի շարք վաղքրիստոնեական դամբարաններ, որոնք աչքի են ընկնում իրենց ճարտարապետությամբ և քանդակներով։

Բարեկամավանի բացառիկ դամբարանը
Բարեկամավանի բացառիկ դամբարանը
Տավուշի մարզի սահմանային Բարեկամավան գյուղի մոտ՝ մի բլրի վրա է գտնվում մեզ հասած հնագույն նման դամբարաններից մեկը՝ Բարեկամավանի դամբարանը։
Բարեկամավանի բացառիկ դամբարանը
Բարեկամավանի բացառիկ դամբարանը
Այս հուշարձանի թվագրությունը հստակ չէ, գրականության մեջ հանդիպում է և 5-րդ դարը, և 6-7-րդ դարերը։
Բարեկամավանի բացառիկ դամբարանը
Բարեկամավանի բացառիկ դամբարանը
Հետաքրքիր է, որ մի շարք ուսումնասիրողներ այն ներկայացնում են ավելի վաղ ժամանակներով՝ ընդուպ մինչև հեթանոսություն։ Բարեկամավանի դամբարանը իր կառուցվածքով տարբերվում է մեզ հասած մյուս բոլոր դամբարաններից, քանի որ վերգետնյա է։ Կառուցված է կրաքարից, արտաքինից ունի 16 նիստ, որի վրա նստած գմբեթը չի պահպանվել։ Ունի մեկ արևելյան պատուհան և մեկ մուտք հյուսիսից։
Բարեկամավանի բացառիկ դամբարանը
Բարեկամավանի բացառիկ դամբարանը
Այս դամբարանը հատկապես աչքի է ընկնում եզակի զարդաքանդակներով, որոնք գոտևորում են դամբարանն ամենավերևի հատվածում։ Քանդակների մեջ կարելի է տեսնել կենդանիների 29 գլուխ, որոնցից 24-ը պատեկարում են ցուլ, մեկը խոյ, իսկ մնացածը կամ շուն, կամ արջ։
Բարեկամավանի բացառիկ դամբարանը
Բարեկամավանի բացառիկ դամբարանը

     Դամբարանը վերականգնվել է 2004 թվականին, քանի որ վատթար վիճակում էր գտնվում։ Աշխատանքների համար կառավարությունը հատկացրել էր 20 մլն դրամ։ Սակայն, ինչպես գյուղացիներն են նշում, վերանորոգումից հետո հուշարձանը բավականին աղավաղվել է իր նախնական տեսքի համեմատ․ օգտագործվել են նոր քարեր, այն դեպքում, երբ շուրջ բոլորը թափված են հին քարերը, փոխվել է մուտքի բացվածքի տեսքը, քանդակների հերթականությունը, ծածկը բաց է մնացել։

4845 | 1
Facebook