Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեղրիի ողբերգական վթարի առնչությամբ Քննչական խումբ է ձևավորվել

21:54, ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.
Մեղրիի ողբերգական վթարի առնչությամբ Քննչական խումբ է ձևավորվել

Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ։ Այդ մասին հաղորդում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը․ «Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։

Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։
     ՀՀ քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ հընթացս հանդես կգա հաղորդագրություններով։

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»,- հայտնել է նա։

2058 | 0
Facebook