Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք, բառիս բուն իմաստով, ամրոցներ ենք կառուցում սահմանին՝ չինական պարիսպի նման». Անդրանիկ Քոչարյան

21:18, հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ.
«Մենք, բառիս բուն իմաստով, ամրոցներ ենք կառուցում սահմանին՝ չինական պարիսպի նման». Անդրանիկ Քոչարյան

ՀՀ խորհրդարանում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Երբ մենք տարի ու կես ուսումնասիրում էինք քննիչ հանձնաժողովում, թե ինչու պարտվեցինք, մենք հասկացանք, որ շանս չունեինք հաղթելու։ Որպեսզի շանս ունենային, էն աշխատանքները, որ պետք է իրականացվեին այս ընթացքում` անվտանգության որակի վերաբերյալ: Հակառակորդը նկարահանել է մեր ինժեներաշինարարական աշխատանքների որակը` մեր բանկաբութուլկեքը:

Իսկ մեր կառուցած սահմանային ամրությունները բառիս բուն իմաստով ամրոցներ են։ Դրանք լինելու են շատ, ու ՀՀ ողջ սահմանագիծը գծելու են։ Իսկ դա նշանակում է պետական սահմանի պաշտպանություն»,- հայտարարեց նա։
     Այնուհետև, Քոչարյանը զուգահեռներ անցկացրեց Չինական պարսպի հետ` նշելով, որ կառուցվելով 225 տարի առաջ` Չինաստանի առաջին կայսեր նպատակն այն էր, որ դրանով առաջին անգամ գծվեց պետական սահմանը և ամրագրվեց` այն, ինչ մերն է, ուրեմն մերն է, իսկ այն, ինչ մերը չէ, ոչ մի ցանկություն չունեմ շարժվելու այդ պարսպից դուրս։
     «Երբ ճիշտ ես մտածում, ապա ունենում ես այն հաջողությունները, որ այսօր Չինաստանն արձանագրում է։ Դա այն գաղափարն է, որ մեզ տալիս է տիրոջ զգացումը, որն էլ իր հերթին տալիս է պետականությունը պահպանելու և ամրացնելու անհրաժեշտություն»,- ասաց Քոչարյանը` նաև ընգծելով, որ չնայած դրան, Չինգիզ խանը թռավ այդ պարսպից ներս, բայց հետո նույն ձև դուրս եկավ:

«Մենք, բառիս բուն իմաստով, ամրոցներ ենք կառուցում սահմանին՝ չինական պարիսպի նման». Անդրանիկ Քոչարյան
3119 | 0
Facebook