Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր ձեռքով գրած պատմությունը վատն է լինելու». Փաշինյան

20:48, հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ.
«Մեր ձեռքով գրած պատմությունը վատն է լինելու». Փաշինյան

Այսօր մենք գրում ենք մեր պատմությունը, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ձեռքով գրած պատմությունը վատն է լինելու, որովհետև մենք չգիտեք, է՜, որ դարից ինքնուրույն պատմություն գրել: Միջնադարից այս կողմ մեր պատմությունները կայսրություններ են գրել: Այդ մեծ անունները, որ դնում եք, այդ բոլոր մե՜ծ անուններն ուղիղ կապով կապված են կայսրության հետ, և կայսրության սոցիալ-հեգեբանության և ավանդույթի մեջ են: Եվ, այո՛, մենք ենք գրում, որովհետև մենք պատմություն գրել էլ չգիտենք, որովհետև մեզ թույլ չեն տվել մեր պատմությունը գրել, ասել են՝ մենք կգրենք, կտանք, կարդացե՛ք, անգի՛ր արեք և պատմե՛ք:

Մենք այսօր գրում ենք մեր պատմությունը, և իմ հիմնական զեկուցման մեջ հիմնական ուղերձը հենց դրա մասին էր, որ, ժողովո՛ւրդ, եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրած պատմությունից և նախ կերտենք ու զուգահեռաբար ձևակերպենք, գրենք, ստեղծենք մեր պատմությունը:

Իմ հիմնական ուղերձն այդ մասին է, որ ժողովուրդ, եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրված պատմությունից ու նախ կերտենք, ապա զուգահեռաբար գրենք, ստեղծենք մեր պատմությունը: Հենց այսօր այդ պատմությունը կերտվում ա:

Փառք նահատակներին, կեցցե Հայաստանը»,- հավելեց նա։

3100 | 0
Facebook