Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը

22:54, երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ.
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած` ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը։
     Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, պատասխանելով ասել է, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ։
     Նրա խոսքով, տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է խաղաղության և կայունության հաստատման համար։
     «Այդ իսկ պատճառով կարևոր է օգտագործել տարածաշրջանային ձևաչափերի հնարավորությունները, այդ թվում՝ «3+3» ձևաչափը։

Այս առումով անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը, ամրապնդել համագործակցությունը փոխշահավետ հիմքի վրա»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

5316 | 0
Facebook