Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը Դիլիջանի ոլորաններում կողաշրջվել է

11:24, կիրակի, 07 ապրիլի, 2024 թ.
Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը Դիլիջանի ոլորաններում կողաշրջվել է

Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Բախման հետևանքով ավտոմեքենայի գլանատակառից սկսվել է գազի արտահոսք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

2879 | 0
Facebook