Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զինված ոստիկանությունն ապամոնտաժում է Երուսաղեմի Կովերի պարտեզում պահակախմբի տաղավարը

22:30, հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ.
Զինված ոստիկանությունն ապամոնտաժում է Երուսաղեմի Կովերի պարտեզում պահակախմբի տաղավարը

Իսրայելի զինված ոստիկանությունն ու զինվորականներն ապամոնտաժում են Երուսաղեմի «Կովերի պարտեզում» պահակախմբի տաղավարը․ «Հայկական թաղամասում հայկական սեփականությունը ենթարկվում է իսրայելցի վերաբնակիչների կողմից ամենօրյա հարձակումների և ոտնձգությունների՝ իսրայելական ոստիկանության բացահայտ աջակցությամբ»,- մանրամասնել է Երուսաղեմի հայ համայնքի շահերը ներկայացնող փաստաբաններից Գառնիկ Քերքոնյանը:
     Հիշեցնենք՝ իսրայելցի վերաբնակիչներն ավելի վաղ ապօրինաբար (ոստիկանության թողտվությամբ) բռնի ճանապարհով մուտք էին գործել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում։

2507 | 0
Facebook