Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան

14:18, հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ.
«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Արամ Ասատրյանի որդիները, թոռները չեն ծառայել հայոց բանակում: «Գրիշա Արտաշի Ասատրյան՝ չի ծառայել բանակում, ԱՄՆ քաղաքացի: Արամ Տիգրանի Ասատրյան՝ չի ծառայել բանակում: Արման Տիգրանի Ասատրյան՝ չի ծառայել բանակում: Էջմիածնում ունեն բարեկամություն, ոչ մեկ չի ծառայել բանակում... Եթե մենք նորմալ ազգ լինեինք, էս մարդկանց ներկայությունը չպիտի հանդուրժեինք: Ընկեր Արտաշ և Տիգրան Ասատրյաններ, նորմալ երկիրը ձեզ կհետապնդեր. դուք, ձեր երեխեքը, ձեր բարեկամությունը չի ծառայել: Իշխանության գալու դեպքում՝ ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ, ձեր եղած-չեղածը բռնագրավեմ: Ձեր երգերն ու ձայնագրությունները արգելվելու են: Որ ռեստորանն ու օբյեկտը ձեր երգերը միացրեց, լիցենզիայից զրկվելու է: Դուք իրավունք չունենք երգել «Հայաստան», «Արարատ», երբ սաղ գերդաստանով բանակից փախած եք: Մինչև պետությունը նման ռադիկալ մոտեցում ցույց չտա դավաճանների նկատմամբ, պետությունը պետություն չի կարող դառնալ»,- հայտարարել է Վարդան Ղուկասյանը:

«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան
26344 | 0
Facebook