Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

10 մլն 600 հազար դրամ՝ Փաշինյանի պաշտպանությունն ամրացնելու համար. «Հրապարակ»

09:36, հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ.
10 մլն 600 հազար դրամ՝ Փաշինյանի պաշտպանությունն ամրացնելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամրացնել իր պաշտպանությունը` մեծ միջոցներ ծախսելով, նորանոր ուժեր ներգրավելով և մեթոդներ կիրառելով: Այս անգամ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար վարչապետի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 մլն 650 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ վճարվել է 10 մլն 600 հազար դրամ։ Իհարկե, մետաղորսիչներ կային կառավարությունում, բայց երևի սրանք ավելի ժամանակակից են ու վստահելի: Եթե նույնքան ջանք, որքան Փաշինյանը գործադրում է անձնական անվտանգությունն ապահովելու համար, գործադրեր պետության անվտանգության ուղղությամբ, Հայաստանը գուցե իրապես դառնար այն խաղաղ Շվեյցարիան, որի մասին ՔՊ-ականներն առավոտից երեկո հայտարարում են իրենց կենացներում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2155 | 1
Facebook