Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոպան նախապատերազմական փուլում է»․ Դոնալդ Տուսկ

17:36, ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
«Եվրոպան նախապատերազմական փուլում է»․ Դոնալդ Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կարծիք է հայտնել, որ Եվրոպան, առանց չափազանցության, այժմ գտնվում է նախապատերազմական փուլում։ «Այժմ ամենաանհանգստացնողն այն է, որ հնարավոր է բառացիորեն ցանկացած սցենար»,-ասել է նա իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում։

«Նման իրավիճակ մենք չենք ունեցել 1945 թվականից ի վեր։ Ես գիտեմ, որ դա ճնշող է հնչում, հատկապես երիտասարդ սերնդի համար, բայց մենք պետք է բարոյապես ընտելանանք նոր դարաշրջանին։ Մենք նախապատերազմական փուլում ենք, ես չեմ չափազանցնում»,-ասել է Տուսկը։

Լեհաստանի վարչապետը կարծում է, որ Եվրոպան պետք է ավելին անի պաշտպանական ոլորտում։ «Ոչ թե ԱՄՆ-ից ռազմական ինքնավարություն ձեռք բերելու կամ ՆԱՏՕ-ին զուգահեռ կառույցներ ստեղծելու համար, այլ մեր ներուժը, մեր հնարավորություններն ու ուժն ավելի լավ օգտագործելու համար։ Մենք ավելի գրավիչ գործընկեր կլինենք ԱՄՆ-ի համար, եթե պաշտպանական ոլորտում ավելի ինքնուրույն լինենք»,-հավելել է Տուսկը։

3336 | 0
Facebook