Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

12:48, ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել․ «Սիրելի երևանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել՝ ինձ աշխատանքից ազատելու։
     Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին՝ համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ իհարկե ձեզ, սիրելի երևանցիներ` ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։
     Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։
     Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։
     Հավելեմ, որ մնալու եմ իմ Հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների։
     Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ Հայրենիքի կողքին»։

3148 | 0
Facebook