Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Crocus-ի ահաբեկչությանը հանցակցելու կասկածանքով կալանավորվածները բողոքարկել են կալանքը

12:06, ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
Crocus-ի ահաբեկչությանը հանցակցելու կասկածանքով կալանավորվածները բողոքարկել են կալանքը

Ամինչոն Իսլոմովը և նրա հայրը՝ Իսրոյիլ Իսլոմովը, որոնք համարվում են Crocus City Hall-ի վրա հարձակում գործած անձանց հանցակիցներ, բողոքարկել են իրենց կալանքը, հաղորդում է РИА Новости-ն։ Ընդհանուր առմամբ, ահաբեկչության գործով ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում՝ 4-ը, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել հարձակմանը։ Իսլոմովներն առաջինն են բողոքարկել կալանքը։ Թե երբ կվերանայվի այն, հայտնի չէ։

Հանցակցության կասկածանքով ձերբակալվել է նաև Ամինչոն Իսլոմովի եղբայրը՝ Դիլովարը։ 3-ն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են ու չեն ընդունում մեղքը․ պնդում են, որ տեղյակ չեն եղել նախապատրաստվող ահաբեկչության մասին։ Ըստ քննության վարկածի՝ հայրն ու երկու եղբայրները հանցավոր խմբի կազմում են եղել և օգնություն են ցույց տվել մյուս անդամներին, ընդ որում՝ Ամինչոն Իսլոմովը, ինչպես պնդում են, ահաբեկչության նախապատրաստմանն առաջինն է ներգրավվել: Коммерсант-ը, վկայակոչելով հետաքննությանը, գրում է, որ եղբայրները տեղեկություններ են հավաքել, ապագա կատարողներին տեղավորել իրենց մոտ, իսկ հետո ապահովել տրանսպորտային միջոցով։

4195 | 0
Facebook