Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները ՀՀ-ում արգելափակվել են

11:00, ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները ՀՀ-ում արգելափակվել են

ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․ ««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի «ՀՌՀ» կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում»:

Աղբյուրը` Ավետ Պողոսյան
3085 | 0
Facebook