Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրավիրվել G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին Բրազիլիայում, միայն այն պայմանով, որ դրան համաձայն լինեն միջոցառմանը մասնակցող բոլոր երկրները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Բրազիլիա կատարած այցի ժամանակ, գրում է Sun-ը։
Մակրոնի խոսքով՝ արդյունաբերական քսան երկրների միավորման իմաստն այն է, որ փոխհամաձայնություն ձեռք բերվի մյուս 19 երկրների հետ։
Նա հիշեցրել է, որ հրաժարվել է 2019 թվականի օգոստոսին Ֆրանսիա հրավիրել Պուտինին՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին, քանի որ այդ հարցի շուրջ համաձայնություն չկար, և փոխարենը առանձին հանդիպում է կազմակերպել Ռուսաստանի նախագահի հետ։