Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան հայտարարել է Ուկրաինային հատկացվող նոր ռազմական օգնության մասին

21:00, հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
Գերմանիան հայտարարել է Ուկրաինային հատկացվող նոր ռազմական օգնության մասին

Գերմանիան հայտարարել է 155 մմ տրամաչափի 18 հազար արկերի և տասնյակ հետախուզական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)` Ուկրաինայի զինված ուժերին փոխանցման մասին՝ որպես ռազմական օգնության նոր փաթեթի մաս։ Հաղորդագրությունը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։

Գերմանիան Ուկրաինային կփոխանցի 18 հազար 155 մմ տրամաչափի ՆԱՏՕ-ի արկեր, 14 Vector հետախուզական անօդաչու թռչող սարքեր, 30 RQ-35 Heidrun անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև «Leopard» տանկերի զինամթերք։

Ուկրաինայի զինված ուժերին փոխանցված տեխնիկայի ցանկը համալրվել է 6 Wisent 1 ականազերծման մեքենաներով և 2 Beaver Bridge մեքենաներով։ Գերմանիան Կիև կուղարկի նաև 2 հազար RGW 90 Matador նռնականետ, անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման 180 համակարգ և ինֆրակարմիր տեսախցիկներ։

2821 | 0
Facebook