Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանի վարքագիծն անընդունելի է». Ռուստամ Բաքոյան

17:06, հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
«Ադրբեջանի վարքագիծն անընդունելի է». Ռուստամ Բաքոյան

«Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է»,-անդրադառնալով Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի նախկին պաշտոնյաների հարցազրույցներին՝ ասել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը․ «Այս հարցը մեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում ենք պահելու և մեր միջազգային գործընկերների հետ կապերն ակտիվացնելու ենք։ Այն, ինչ այս պահին ադրբեջանցիները հրապարակել են կամ հարցազրույցներն էլ պետք է հրապարակեն, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ, այն հարցազրույցը, որը այդ պայմաններում է տեղի ունենալու, նորմալ չէ»,- ասել է նա։
     Ո՞րն է Ադրբեջանի՝ նման հարցազրույցներ կազմակերպելու նպատակը, գուցե Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելը, լրագրողի հարցին Բաքոյանը պատասխանել է․ «Չեմ բացառում, քանի որ ներքաղաքական անկայունություն ստեղծելու խայծեր բազմաթիվ անգամներ գցել են, ու քանի որ տաքերն ընկել են և, իրենց պատկերացմամբ, հանրահավաքների սեզոնն է, գուցե ևս մեկ անգամ ուզում են թեժացնել ներքաղաքական վիճակը»,- ասել է Բաքոյանը։

Բաքոյանի ճեպազրույցը
2351 | 0
Facebook