Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սահմանը պետք է գծել Խորհրդային Հայաստանի առաջին սահմանով»․ Տիգրան Աթանեսյան

16:18, հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
«Սահմանը պետք է գծել Խորհրդային Հայաստանի առաջին սահմանով»․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը, «Մի անգամ նախկինում անդրադարձել եմ անկլավների և ՀԽՍՀ սահմանների փոփոխությանը:
     Քանի որ *****ի սիրահար և մասնագետ մեկը հայրենավաճառի հաստ աղիքում էլ ավելի խորը հարմարվելու համար հերթական հիմարությունն է դուրս տալի և, ցավոք, չի ստանում արժանի պատասխան քաղաքական շրջանակներից, ստիպված եմ մեկ անգամ ևս կրկնվել այդ հարցով՝
     ԽՍՀՀ, այն է՝ Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի Հանրապետության (անտեղյակների համար՝ սկզբում Խորհրդային Հայաստանը այդպես է անվանվել) տարածքը ըստ 20-30-ական թվականների քարտեզների եղել է ավելի մեծ, քան 1991 թվականի դրությամբ: Չեն եղել անկլավներ, Արծվաշենը չի եղել անկլավ, այլ լայն հատվածով միացած էր Կրասնոսելսկի շրջանին, Քելբաջարի հետ Վարդենիսի սահմանը ունեցել է այլ տեսք և այլն:
     Խորհրդային տարիներին ադրբեջանցիներին միշտ հաջողվել է անգամ փոքր կենցաղային բախումը ցույց տալ որպես հայկական նացիոնալիզմի դրսևորում:
     Խորհրդային իշխանությունները, ի դեպ, միշտ էլ զգույշ են եղել այդ հարցում, քանի որ միշտ էլ ազգայնամոլական դրսևորումներ Հայաստանում եղել են, դե այդ ժամանակ ճիշտ, թե սխալ անվանվում էին՝ դաշնակցական: Ու տարբեր տարիներին տարբեր գյուղական հատվածներ, բնակեցված ադրբեջանցիներով, շրջանային դեպուտատների խորհրդի մակարդակով, փոխանցվել են Ադրբեջանին՝ կամ գյուղի սահմանները հստակեցնելով, կամ պարզապես մի գյուղսովետ ենթարկեցնելով ադրբեջանական մոտակա շրջանին:
     Սակայն, Խորհրդային Միությունում եղել է հստակ կարգ միութենական հանրապետությունների տարածքների փոփոխման մասին:
     Այսպես՝ միութենական հանրապետության սահմանը փոխելու, այն է, մի ինչ-որ տարածք այլ միութենական հանրապետությանը փոխանցելու համար երկու հանրապետությունների գերագույն սովետները պետք է ընդունեին համապատասխան որոշում, այնուհետև այն հաստատվեր ԽՍՀՄ Գերագույն սովետի կողմից:
     Այդպես է եղել Ղրիմը Ռուսաստանից Ուկրաինային փոխանցելու դեպքում, այդպես է եղել Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի միջև՝ Ֆերգանայի դաշտավայրում նրանց միջև առկա էին կամ նույնիսկ հիմա առկա են տարածքային խնդիրներ և այլն:
     Սովետական Հայաստանից Սովետական Ադրբեջանին տարածք փոխանցելը երբեք այդ կարգով չի եղել, ուստի չունի որևէ իրավական ուժ:
     Կրկին նշեմ, խոսքը չի գնում այն ժամանակ վարչական սահմանների ճշտման մասին, օրինակ՝ այս բլուրը կամ արոտավայրը իմն է կամ քոնն է մակարդակով, այլ տեղի է ունեցել հիմնականում գյուղերի ենթարկեցում Ադրբեջանին: Հետևաբար, երբ հայրենավաճառը և իր ստրուկները խոսում են Ալմա-Աթայի հռչակագրի մասին, ապա մեղմ ասած, ղալաթ են անում, քանի որ սովետական սահմանները չեն եղել հստակ կարգավորված, իսկ անկլավները ենթարկեցվել են կամ այլ տարածքները տրվել են ազերիներին ապօրինաբար: Տարածքների հանձնում չի եղել, և սա հաստատվում է այդ անկլավների սահմանների տարօրինակությամբ: Ո՞րն է եղել իմաստը այդ անկլավի ու ադրբեջանական տարածքի միջև թողնել 2-3 կմ մի տարածք, որտեղ ոչ ոք չի բնակվում: Չի եղել, դա վկայում է ընդամենը գյուղսովետին ամրագրված տարածքը ենթարկեցնելուն, այն է՝ գյուղսովետը ադրբեջանական մի շրջանին ենթարկեցնելու մասին: Հետևաբար՝ Հայաստանի սահմանը այսօր պետք է գծել Խորհրդային Հայաստանի առաջին սահմանով, այլ կարծիք լինել չի կարող: Ավելի ճիշտ, այլ կարծիքը և սխալ է և դավաճանական»:

1763 | 1
Facebook