Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա

12:24, հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա

Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վաշինգթոնում, Բրյուսելում ու Երևանում տարակուսում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք` Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպումը շատերի մեջ անհանգստություն առաջացնում։ Պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ Նման միջոցառումները Ռուսաստանի համար մտահոգիչ են, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով։ Նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասում, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլ Արևմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա տեղափոխմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի ոչնչացմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը։ Անհասկանալի է՝ ինչու է Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Չէ՞ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ դարձնում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիք, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին»,- գրել է Զախարովան։

3073 | 2
Facebook