Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին

12:00, հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորականների հետ շփման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել ՆԱՏՕ-ի հետ: Նրա խոսքով՝ դա պարզապես զառանցանք է։

Նա նշել է, որ Ռուսաստանը չի շարժվել դեպի ՆԱՏՕ-ի երկրների սահմանները, սակայն դաշինքը մոտեցել է Ռուսաստանի սահմաններին։

«Մոտեցել են ուղիղ մեր սահմաններին։ Մե՞նք էինք շարժվել դեպի նրանց սահմաններ, դեպի ՆԱՏՕ-ի անդամ երկրներ։ Մենք ոչ ոքի չենք դիպչել։ Մե՞նք էինք օվկիանոսով անցել ԱՄՆ-ի սահմանները։ Ո՛չ, նրանք են մոտեցել մեր սահմաններին և շատ մոտ են»,- ասել է Պուտինը։

2423 | 0
Facebook