Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»

09:24, հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերաբրենդավորված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, որը 2023 նոյեմբերի 17-ից վերանվանվել է «Ամիօ բանկ», սնանկության դատարանի միջոցով հարկադիր սննկացման է տանում ընկերությունների և քաղաքացիների:
     Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ նոր անվանափոխված «Ամիօ» բանկը արդեն երեք անձի մասով դիմում է ներկայացրել սնանկության դատարան: Մասնավորապես, հարկադիր սննկացման է տանում Անդրանիկ Ղազարյանին, Սուսաննա Դավթյանին, «Կուրուս» ՍՊԸ-ին: Ինչով կավարտվեն նոր՝ անվանափոխված բանկի հայցերը, հայտնի չէ. կհետևենք զարգացումներին»:

Մանրամասները՝ թերթի համարում։

5412 | 0
Facebook