Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թաիլանդը կօրինականացնի միասեռ ամուսնությունները

23:54, չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ.
Թաիլանդը կօրինականացնի միասեռ ամուսնությունները

Թաիլանդի խորհրդարանի ստորին պալատն օրենք է ընդունել, որն օրինականացնում է միասեռ ամուսնությունները երկրում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 415 պատգամավորից 400-ը, նոր նորմի համաձայն` ամուսնությունը սահմանվում է` որպես երկու անձի ընկերակցություն, այլ ոչ թե կնոջ ու տղամարդու, ինչպես նախկինում էր։ Միասեռ զույգերը կստանան նույն իրավունքները, ինչ հետերոսեքսուալ զույգերը՝ հարկային արտոնություններ, ամուսնական ժառանգություն և երեխաների որդեգրում։

Օրենքն ուժի մեջ կմտնի Սենատի կողմից հաստատվելուց և թագավորի կողմից ստորագրվելուց 120 օր հետո։

Օրենքը վերջնականապես ընդունելուց հետո Թաիլանդը կդառնա աշխարհի 37-րդ երկիրը, որը թույլ կտա միասեռ ամուսնությունները։

Ասիայում միասեռ ամուսնությունները օրինականացվել են միայն Նեպալում և Թայվանում։

2725 | 1
Facebook