Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

143 զոհ և 143 անհետ կորած` Crocus City Hall-ի ահաբեկչության արդյունքում

22:36, չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ.
143 զոհ և 143 անհետ կորած` Crocus City Hall-ի ահաբեկչության արդյունքում

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմացրել է մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեևանքով զոհվածների ցուցակը։ Մարտի 27-ի դրությամբ զոհվել է 143 մարդ։

Արտակարգ իրավիճակների նախարարության նախորդ ցուցակում 120 հոգու անուն է եղել։ Այսօր՝ մարտի 27-ին, Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է 140 զոհվածի մասին։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ քննիչները տուժողներից ստացել են նաև անհետ կորած հարազատների կամ ընկերների մասին 143 ցուցմունք։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ 140 մահացածներից 84-ի մարմինները պարզվել են։ Նրանց թվում են 9-ից 16 տարեկան 5 երեխաներ։

3092 | 0
Facebook