Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը զգուշացնում է

19:48, չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ.
Ոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ խուսափե՛ք խաբեության զոհ դառնալուց․ «Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի, երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25000 դրամ աջակցություն։
     Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,- ասվում է հաղորդագրության մեջ։

8790 | 0
Facebook