Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ասում են` մի խառնվեք, մենք Փաշինյանի հետ պայմանավորվել ենք». Տաթևիկ Հայրապետյան

01:06, հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
«Ասում են` մի խառնվեք, մենք Փաշինյանի հետ պայմանավորվել ենք». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտատարել է, որ «ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»։
     «Վաշինգթոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հանրային դիրքորոշումը Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում։ Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»,- նշված է հայտարարության մեջ։
     Եթե թարգմանենք այլ լեզվով՝ ասում են` մի խառնվեք, մենք Փաշինյանի հետ պայմանավորվել ենք, խելոք անում է։ Այստեղից էլ բխում է այլ հարց՝ ինչո՞ւ են կեղծ շառլատան «արևմտամետերը» առավոտից երեկո ասում, թե, իբր, այսպես է պահանջում միջազգային հանրությունը, մինչդեռ տարբեր մայրաքաղաքներից եկող ազդակները փաստում են, որ այս գործելաոճը որևէ մեկին հասկանալի չի։
     Դեռ երեք ամիս առաջ ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի Փաշինյանը «գցելու» է Արևմուտքին ու գնալու է Ալիևի հետ ուղիղ բանակցության։
     Հիմա մենք դրա ականատեսն ենք լինում։ Հարցերը լուծվում են միմիայն Բաքվի հետ՝ առանց միջնորդի և տրամաբանության»։

4387 | 0
Facebook