ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում Ֆրենսիս Սքոթ Քիի կամրջի փլուզման հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 6 մարդ, հաղորդում է NBC News-ը՝ հղում կատարելով Brawner Builders շինարարական ընկերության գործադիր փոխնախագահ Ջեֆրի Փրիցքերին։
Նրա խոսքով՝ 1 մարդու հաջողվել է փրկել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սպիտակ տունը հիմքեր չունի ենթադրելու, որ կամրջի փլուզումը կանխամտածված գործողություն է: