Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը չի կարող ստուգել ահաբեկչությանը Կիևի մասնակցության մասին` ԱԴԾ հայտարարությունը

21:30, երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ.
ՄԱԿ-ը չի կարող ստուգել ահաբեկչությանը Կիևի մասնակցության մասին` ԱԴԾ հայտարարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը ոչ հերքել, ոչ հաստատել է ՌԴ ԱԴԾ-ի պնդումը, թե Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից է Ուկրաինան:
     «Մենք տեղեկություն չունենք»,- ասել է Հակը ճեպազրույցում՝ հավելելով, որ ՄԱԿ-ը չի կարող ճշտել կամ հաստատել այդ պնդումները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ Մերձմոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։ Նա նաև նշել է, որ ուկրաինական հետքի մասին տեղեկություն է ստացվել գործով անցնող կալանավորված անձանց հարցաքննության արդյունքում։

1782 | 0
Facebook