Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսուքյան գրառումը. «2023 թվականի սեպտեմբերին ի պատասխան տեղեկատվական հարցումիս, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել է, որ մարզի հանրակթական դպրոցներում աշխատող, միջնակարգ կրթությամբ 4 զինղեկ ազատվել է աշխատանքից, 9 զինղեկ կամավոր ատեստավորման համար հայտ է ներկայացրել։ Մարզպետին հարցրել եմ, թե կամավոր ատեստավորմանը մասնակից 9 զինղեկներից քանի՞սն է ատեստավորումից բացասական արդյունք ունենալով՝ ազատվել աշխատանքից։ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ 9 զինղեկներից 2-ը ատեստավորումից բացասական արդյունք ունենալով՝ ազատվել է աշխատանքից; Այսպիսով այս ուսումնական տարում Տավուշի դպրոցներից աշխատանքից ազատված զիղեկների թիվը դարձավ 6։ Մարզի հանրակրթական 76 դպրոցներում աշխատող, բարձրագույն կրթություն չունեցող 55 ուսուցչի ազատել են աշխատանքից»։