Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նովոչերկասկի ՋԷԿ-ում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել

11:36, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
Նովոչերկասկի ՋԷԿ-ում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել

Ռոստովում խոշորագույն ՋԷԿ-ը հրդեհվել է անօդաչուների հարձակումից հետո: Այս մասին հայտնել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը:

Հրդեհը բռնկվել է Նովոչերկասկի ՋԷԿ-ում: Հրդեհի հետևանքով անջատվել է ինը էներգաբլոկներից երկուսը: ՋԷԿ-ի տարածքում ծուխ է նկատվել, պայթյուններ են որոտացել:

Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունները, տուժածների մասին տեղեկություններ չկան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռոստովում ուկրաինական 11 անօդաչու է խոցվել:

3543 | 1
Facebook