Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տուլայի բնակիչը փրկվել է ահաբեկչությունից, քանի որ փչացել են բոլոր 3 մեքենաները, որոնցով փորձել է հասնել համերգի

01:00, կիրակի, 24 մարտի, 2024 թ.
Տուլայի բնակիչը փրկվել է ահաբեկչությունից, քանի որ փչացել են բոլոր 3 մեքենաները, որոնցով փորձել է հասնել համերգի

Տուլայի շրջանի բնակիչ Ալեքսանդրն, ով իր 20-ամյա որդու հետ ցանկացել է մասնակցել «Պիկնիկ» խմբի համերգին, պատմել է, թե ինչպես է ճակատագիրը երեք անգամ նշաններ ուղարկել իրեն՝ փորձելով հետ պահել իրեն Crocus City Hall ուղևորությունից։

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին նա պատմել է, որ համերգասրահ ուղևորվելու առաջին փորձի ժամանակ վթարի է ենթարկվել իր մեքենաներից մեկով: Որոշել է երկրորդով գնալ համերգին, բայց այն անսպասելիորեն փչացել է։ Սակայն դա չի խանգարել տղամարդուն, նա երրորդ մեքենան է վարձակալել և ճանապարհ ընկել դրանով, սակայն երբ Մոսկվայի օղակաձև ճանապարհին 60 կմ է մնացած եղելմ մեքենայի անվադողը պայթել է։ Ալեքսանդրը որոշել է պահեստային անվադողը տեղադրել։ «Մինչ ես անիվն էի զայրացած փոխում, այդ ժամանա ահաբեկչություն էր տեղի ունենում։ Անվադողը փոխելուց հետո շարունակեցի ճանապարհը, սակայն այդ պահին զանգահարեցին ու պատմեցին տեղի ունեցածի մասին»,- ասել է նա:

5658 | 0
Facebook