Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանը դարձրել է առևտրի առարկա»․ Արեգնազ Մանուկյան

17:06, երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
«Հայաստանը դարձրել է առևտրի առարկա»․ Արեգնազ Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը խաբեց ու եկավ իշխանության, ասաց՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հիմա էլ ասում է՝ կա՛մ ես Հայաստանում կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի։ Նա Հայաստանը դարձրել է առևտրի առարկա, մինչ այդ Արցախն էր հանել վաճառքի ու վաճառեց, խոստացավ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացում, հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, բայց Արցախը հանձնեց Ադրբեջանին, արցախցիներին էլ դարձրեց փախստական»,- ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Ինչ վերաբերում է ՀՀ-ին, պատգամավորի խոսքով, այն դրված է ՌԴ-Արևմուտք, Իրան-Արևմուտք հակամարտության զոհասեղանին։

1680 | 1
Facebook